Ռուսների գրեթե մեկ քառորդը «ուրախ կլիներ», եթե Չեչնիան առանձնանար Ռուսաստանից, իսկ բնակչության 27 տոկոսի վրա իրադարձությունը «տպավորություն չէր գործի»: Եվս 13 տոկոսը կհամակերպվի այդ մտքի հետ, թեեւ դեմ է, իսկ բնակչության 12 տոկոսն էլ համոզված է, որ Չեչնիան արդեն իսկ առանձնացել է: Նման տվյալներ է հրապարակել «Լեւադա կենտրոնը»:

Ընդ որում, հարցվածների 23 տոկոսը դեմ են Չեչնիայի` Ռուսաստանից առանձնանալուն, իսկ 10 տոկոսն էլ կարծում, որ առանձնանալուն պետք է ամեն կերպ խոչընդոտել, այդ թվում` ռազմական ճանապարհով, գրում է «Կոմերսանտը»:

Բնակչության 28 տոկոսը համարում է, որ հյուսիսկովկասյան պետությանն ուղղված միջոցները «մեծամասամբ կողոպտվում են», եւս 21 տոկոսը համարում է, որ դրանք «պակաս արդյունավետ կերպով են շահագործվում»` մյուս տարածաշրջանների համեմատ: