«Ժառանգությունը» ամռանը աշխատանքային գործունեություն են ծավալելու։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը։
Նա նշեց, որ նախատեսում են մարզային այցելություններ անխտիր բոլոր մարզեր, բոլոր բնակավայրեր, նույնիսկ ամենահեռավոր գյուղեր։ Օրինակ՝ Զարուհի Փոստանջյանը Սյունիքի մարզի պատասխանատուն է, պետք է այցելի ամենահեռավոր գյուղերը։ Այցելություններին զուգահեռ պետք է լինեն աշխատանքային քննարկումներ, հանդիպումներ ներկայացուցիչներով, հստակ գործունեության ձեւավորում։
«Ամբողզջ անձնակազմը պետք է պատրաստակամ լինի, պատրաստ լինենք ցանկացած տիպի քաղաքական գործընթացների՝ լինեն արտահերթ ընտրություններ, ընդվզման ալիքներ, թե բողոքի այլ գործունեություններ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։





























