ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը անսպասելի խոստովանություն է արել: Պարզվում է, որ խորհրդարանի ստորին պալատում նրա փոխարեն հաճախակի քվեարկում են «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամները:

«Պետդումայում իմ փոխարեն քվեարկում է Վալյա Տերեշկովան, ով դահլիճում կողքիս է նստում: 1960-ականներին մեզ Գագարինն է ծանոթացրել: Ես նրան վստահում եմ»,-հայտարարել է Կոբզոնը, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Արտիստը հասկացրել է, որ պատճառն այն չէ, որ ինքը չի ցանկանում օրենքների ընդունման համար պատասխանատվություն վերցնել: Նա նշել է, որ «հաստիքային» որոշումներ կայացնելիս, կարելի է գործընկերոջը խնդրել քվեարկել իր փոխարեն:

Պատմելով այն մասին, որ իր փոխարեն երբեմն քվեարկում է Տերեշկովան` Կոբզոնը «ԿՊ» թղթակցին ասել է, որ դա արգելված չէ. «Այսպես ասած` չի ողջունվում»: