Սերժ Սարգսյանի հրամանագրով Ռոբերտ Նազարյանը վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ:

Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.

Ռոբերտ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` հինգ տարի պաշտոնավարման ժամկետով»: