Վրաստանում գողական աշխարհի նախկինում դատված երեք ներկայացուցիչների են ձերբակալել: Ձերբակալությունները տեղի են ունեցել Սամեգրելո Զեմո Սվանետի եւ Ռաչա Լեչխումի` Քվեմո Սվանեթի մարզերում: Այս մասին հուլիսի 1-ին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը:
«Քննությունը պարզել է, որ Բակուր Բ.-ն, Իլիա Ս.-ն եւ Տորնիկե Ջ.-ն ընդունում են այսպես կոչված «գողական աշխարհը», մասնացել են այդ աշխարհի օրենքներին համապատասխան հաշվեհարդարների, հանձնարարություններ ստացել «օրենքով գողերից», եւ իրենք էլ ցուցումներ տվել գողական աշխարհի այլ անդամներին եւ անձնաց, որոնք գտնվել են իրենց ազդեցության տակ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի` երեք ձերբակալվածներն էլ կապեր ունեն «գողական աշխարհի» աստիճանակարգում բարձր տեղ զբաղեցնող, արտասահմանում գտնվող ներկայացուցիչների հետ: Քննությունը կատարվում է Վրաստանի ՔՕ-ի 223-1 հոդվածի համապատասխան` անդամակցություն գողական աշխարհում:



























