Մոսկվայում թուրքերի ու ադրբեջանցիների միջեւ ծեծկռտուքի ժամանակ հրազեն է կիրառվել, որից 4 մարդ է վիրավորվել:

Նախնական տվյալներով՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիները վիճել են Իզմայլովյան փողոցի 73 շենքի մոտ: Փոխհրաձգություն է տեղի ունեցել գազային ատրճնակներից: Ոստիկանությունը դեպքի վայրում հայտնաբերել են միայն հրազենից վիրավորված քաղաքացիներին, մյուսները փախուստի են դիմել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Life News-ի փոխանցմամբ՝ զանգվածային ծեծկռտուքը տեղի է ունեցել «Ստամբուլ» սրճարանում, որին մասնակցել են մոտ 10-15 ադրբեջանցիներ: Հայտնի է, որ հարձակվողները դեպքի վայրից փախուստի են դիմել կարմիր ջիպով եւ սպիտակ Daewoo Nexia-ով: