Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք անձանց արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհել:
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում է կայացրել.
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհել՝
Արտակ Արամայիսի Հարությունյանին՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության պետ
Նելլի Նիկողոսի Հարությունյանին՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի պետ
Ջոն Սուրենի Ֆարխոյանին՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ:





























