Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Արման Բ.-ն զոքանջից գողացել է 304 հազար դրամ եւ ընտանիքի հետ դիմել փախուստի: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Արման Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կնոջ` Մարիաննա Բ.-ի եւ դստեր հետ ժամանակավորապես բնակվել է զոքանչի` Գոհար Հ.-ին պատկանող, Արմավիրի մարզի Թաիրով փողոցի տանը: Սակայն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Գ.Հ.-ի հետ եւ երբ վերջինս գտնվել է խոհանոցում, օգտվելով այդ հանգամանքից, ննջասենյակի պահարանի դարակից գաղտնի հափշտակել է զգալի չափի` 300 հազար, իսկ պատուհանագոգին դրված դրամապանակից` 4000 դրամ գումար եւ, իրերը հավաքելով, ընտանիքի անդամների հետ հեռացել է տանից: Ա.Բ.-n մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ`գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը` զգալի չափերով: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-400-պատիկի չափով, կամ կալանքով` 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Հուլիսի 1-ին գործը ուղարկվել է նստավայր: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























