«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, «Հայնավթամթերք»-ի նախկին ղեկավար Վահագն Գրիգորյանը մտադրություն ունի կուսակցություն ստեղծելու:

Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել պրն Գրիգորյանից: Նախատեսել էինք նաեւ հարցեր նախկինում նրա գլխավորած 1999 թվականի հոկտեմբերի 27-ի» գործի քննության ընթացքում մեղադրյալների, ինչպես նաեւ ամբաստանյալների պահպանությունն իրականացնող մարմինների գործունեության օրինականությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի վերաբերյալ, որի առնչությամբ նա առայժմ չէր ցանկացել պարզաբանումներ ներկայացնել:

Սակայն պրն Գրիգորյանը այս անգամ եւս ձեռնպահ մնաց մեկնաբանություններից»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):