Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ նախագահականում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո Իշխան Զաքարյանը կարող է չվերանշանակվել ՎՊ նախագահի պաշտոնում։

Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Նրա փոխարեն շրջանառվում է ՎՊ նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանի անունը։ Ուշագրավն այն է, որ Լ. Յոլյանը, ով «գորշ կարդինալի» համբավ ունի, եւս շքեղ առանձնատան սիրահար է։ Նա բնակվում է Ալեք Մանուկյան փողոցում գտնվող Ուրուգվայի հյուպատոսության 6-հարկանի շքեղ շենքում, որի 2 հարկը Յոլյանին է պատկանում, 2 հարկը՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, 2 հարկն էլ՝ Ուրուգվայի հայ հյուպատոս  Արմեն Հայրապետյանին։ Ուրուգվայի հյուպատոսարանը առաջին հարկում 3 փոքր սենյակ ունի։

Ի դեպ, «Ժամանակի»տեղեկություններով՝այդ տարածքը Ռ. Քոչարյանը Ուրուգվային էր նվիրել առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):