Հայ հանրության տարբեր շերտերում ներկայումս ամենաքննարկվող թեման թերեւս ՀՀ Վերահսկիչ պալատի զեկույցն է, կառավարության արձագանքը դրան եւ Սերժ Սարգսյանի շաբաթօրյա խորհրդակցությունը։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. ««Ի՞նչ է լինելու դրանից հետո»,- հարց են տալիս մարդիկ... Որպեսզի պատասխանենք, թե ինչ է լինելու, փորձենք հասկանալ, թե ինչ նպատակով է արվում այս ամենը։ Մոտ 10 ամիս առաջ Սերժ Սարգսյանը խոսում էր ատկատների մասին ու ասում՝ «գլխից պիտի բռնենք մեծերին»։ Անցել է տասը ամիս ու ոչ մի «մեծ գլուխ» չի բռնվել։ Եվ ուրեմն ի՞նչ նպատակով էր դա արվում։ Հարցի պատասխանը, որքան էլ տարօրինակ հնչի, թաքնված է Սերժ Սարգսյանի հենց շաբաթօրյա ելույթում։ «Մե՛նք ենք առաջինը հրապարակային պարսավանքի ենթարկել եւ ենթարկելու ենք այդ երեւույթները, մե՛նք ենք առաջինը մատնացույց անելու գողությունը, մե՛նք ենք առաջինը խոսելու թերությունների մասին»,- ասել է Սերժ Սարգսյանն այս անգամ։ Իսկ ինչո՞ւ։ Նպատակը պարզ է՝ Սերժ Սարգսյանը սրանով ընդամենը փորձում է արժեզրկել պատկերավոր ասած՝ ընդդիմադիր խոսքը։ Ըստ Սերժ Սարգսյանի հաշվարկների՝ եթե իշխանության կատարած հանցագործությունների մասին խոսում է հենց իշխանությունը, ապա ընդդիմությանն այլեւս ասելու բան չի մնում...»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):
«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանը փորձում է արժեզրկել ընդդիմադիր խոսքը

Տեղադրություն




























