Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսին հերքել է վերջնագիրը, որը նրան ներկայացրել է բարձրագույն զինվորական հրամանատարությունը: Ըստ այդմ, նախագահից պահանջվում է, որպեսզի նա 48 ժամվա ընթացքում «կատարել ժողովրդի պահանջը»:
Նա հաստատել է, որ ուղղորդվելու է ազգային համերաշխության սեփական ծրագրով եւ ուշադրություն չի դարձնելու բարձրագոչ հայտարարություններին, որոնք «սրում են քաղաքացիների միջեւ հակասությունը»:
Մուրսին 2011թ հեղափոխության գլխավոր նվաճումը համարում է կառավարման ժողովրդավարական ձեւը: Եգիպտոսի գործող նախագահը նշել է, որ դրանից ոչ մի կերպ չպետք է հետ կանգնել: Այս մասին գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Ավելի վաղ ընդդիմադիր ուժերը հայտարարել էին, որ այլեւս չեն պատրաստվում բանակցել Մուրսիի հետ, քանի որ նա այլեւս իրենց համար լեգիտիմ առաջնորդ չի հանդիսանում:
Եգիպտոսի իշխանությունները մեղադրել են բանակին` օրինական իշխանության վրա հարձակում գործելու մեջ` կոչ անելով իր կողմնակիցներին փողոցներ դուրս գալ:
Հիշեցնենք, որ նախօրեին իր լիազորությունները վայր դնելու մասին հայտարարել էր ԱԳ նախարարը, ինչպես նաեւ նախարարների կաբինետի 12 անդամներ:
Եգիպտական բանակը 48 ժամ էր տվել բոլոր քաղաքական ուժերին` առկա տարաձայնությունները հարթելու համար:





























