Հայաստանի ԱԻՆ-ը շարունակում է հաղորդագրություններ ստանալ` կապված տներում օձերի հայտնաբերման հետ:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հուլիսի 1-ին` մոտավորապես 22:35-ի սահմաններում, Բագրեւանդ փողոցի 44/6 տան բակում օձ է նկատվել: Օգնության են հասել փրկարարները:
Փրկարարները հայտնաբերել են 80 սմ երկարությամբ օձ, որին տեղափոխել են մարդկանցից հեռու, անվտանգ տարածք:
Միեւնույն օրը 18:27 սահմաններում համանման ահազանգ է ստացվել: Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 17/7 տանը օձ է նկատվել: Օգնության հասած փրկարարները հայտնաբերել են 130 սմ երկարությամբ օձ, որին անվտանգ տարածք են տեղափոխել:



























