Այս գիշեր հերթական պատահարն է գրանցվել Արշակունյաց պողոտայում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հուլիսի 2-ին, ժամը 01.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Արշակունյաց պողոտայում բախվել է վերգետնյա հետիոտնային անցման հենասյան բետոնյա արգելապատնեշին, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն:

Հուլիսի 1-ին, ժամը 08.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Նուբարաշենի խճուղում բախվել է գազատար խողովակի եւ շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Հուլիսի 1-ին, ժամը 12.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Հուլիսի 1-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Ծաղկաձոր քաղաքում կայանված տեղից անսպասելի շարժվել է հետ: Դրսում կանգնած վարորդը փորձել է կանգնեցնել մեքենայի ընթացքը, սակայն սայթաքել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: