Հայաստանի քաղաքաշինության նախարարությունը 6.5 մլրդ դրամ շինարարարական աշխատանքներից 1 մլրդ դրամ է խնայել: Այդ մասին այսօր՝ հուլիսի 2-ին ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը: Նրա խոսքով՝ խնայողության ծավալը խոսում է ատկատների դեմ պայքարի մասին:

Խնայողությունը ստացվել է այն պատճառով, որ մրցույթները անցկացվում են էլեկտրոնային եղանակով, առցանց ցուցադրվում օնլայն ռեժիմով: Բացի այդ՝ ուժեղացվել են հսկողական աշխատանքները;

Սակայն, այնուամենայնիվ, ըստ Ս. Թադեւոսյանի՝ գործող գներով շինարական աշխատանքների արժեքների հաշվարկման կարգը դեռ հստակեցման կարիք ունի, այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ: Պետք է վերափոխվեն նաեւ շինարարական նորմերը, որոնք արդեն հնացել են: