Միասնական քննությունների երկրորդ փուլին մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 843 դիմորդ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Գնահատման եւ թեստավորման կենտրոնից:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը երեկ` հուլիսի 1-ին ժամը 18.00-ին էր: Քննությունների երկրորդ փուլին մասնակցելու հայտ ներկայացրած 843 դիմորդներից 196-ը նրանք են, ովքեր առաջին փուլի քննություններին չեն մասնակցել հիվանդության կամ այլ հարգելի պատճառներով:
ԳԹԿ-ից հայտնեցին, որ միասնական քննությունների երկրորդ փուլի առաջին քննությունը այսօր` հուլիսի 2-ին էր: «Ռուսաց լեզու» առարկայից քննություն է հանձնել 76 դիմորդ: Առաջիկայում կկայանան քննություններ նաեւ մյուս առարկաներից, օրինակ` Հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից քննություն կհանձնի 296 դիմորդ, մաթեմատիկայից` 302, անգլերենից` 228, կենսաբանությունից` 148:
Ընդունելության քննություններ-2013-ը կավարտվի հուլիսի 8-ին, երբ ոչ միայն կկայանան երկրորդ փուլի քննությունները, այլեւ ներբուհական բանավոր կամ գրավոր քննությունները:





























