Հունիսին Ադրբեջանը մոտ 1100 անգամ խախտել է Հայաստանի եւ ԼՂՀ հետ հրադադարի ռեժիմը:
Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով` Ադրբեջանի ԶՈւ-ն մոտ 160 անգամ կիրառել է դիպուկահար զենք, մոտ 60 անգամ` խոշոր տրամաչափի զենք, այդ թվում` մոտ 40 անգամ խոշոր տրամաչափի դիպուկահար զենք:
Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում մեկ հայ զինվոր է զոհվել, երկուսը` վիրավորվել են:
Մայիսին Հայաստանի եւ ԼՂՀ հետ հրադադարի ռեժիմը խախտվել է 1130 անգամ: Ադրբեջանի ԶՈւ-ն մոտ 170 անգամ դիպուկահար զենք է օգտագործել, մոտ 70 անգամ` խոշոր տրամաչափի զենք, այդ թվում` 50 խոշոր տրամաչափի դիպուկահար զենք: Հրադադարի խախտման արդյունքում մեկ հայ զինվոր է վիրավորվել:





























