Տարեսկզբից Ադրբեջանն ավելի քան  7030 անգամ խախտել է Հայաստանի եւ ԼՂՀ-ի հրադադարի ռեժիմը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով`Ադրբեջանի ԶՈւ-ն մոտ 1120 անգամ կիրառել է դիպուկահար զենք, մոտ 3850 անգամ`  խոշոր տրամաչափի զենք,  այդ թվում` մոտ 240  անգամ խոշոր տրամաչափի դիպուկահար զենք:

Արդրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհվել է երեք հայ զինվոր, վիրավորվել` ինը: Բացի այդ,  վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ:

2012թ-ին Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է 16 300 անգամ: Նշենք, որ վերջին տարիներին Ադրբեջանը մշտապես նոր «ռեկորդներ» է սահմանում. եթե 2006թ-ին ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել էր մոտ 600 անգամ, ապա  2007թ-ին` մոտ 1400 անգամ, 2008 թ-ին` 3500 անգամ, իսկ  2009թ-ին` գրեթե 4600 անգամ, 2010թ-ին`  7200 անգամ,  իսկ 2011թ-ին` 12 600 անգամ: