Մերձմոսկովյան Էլեկտրոստալի մանկապարտեզի սաները վարակվել են վտանգավոր վիրուսով: Նրանցից երեքի մոտ ախտորոշումը հաստատվել է` մենինգիտ:

Մի քանի օր տարբերությամբ տեղի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժին են բերվել «Ռոսինկա» մանկապարտեզի սաները: Տվյալ պահին հաստատվել է, որ երկու երեխաների մոտ մենինգիտ է: Լաբորատոր տվյալները հաստատել են վիրուսային ինֆեկցիայի առկայությունը: Այս մասին հաղորդում է Life News-ը:

Մենինգիտի «boom» Ռուսաստանում առաջին անգամ գրանցվել է Ռոստովի երկրամասում` 3-ամյա փոքրիկի մահից հետո: Ավելի ուշ տարածաշրջանում նույն հիվանդությունից մահացել էր եւս մեկ երեխա:

Դրանից հետո Ռուսաստանի տարբեր շրջաններում` Աստրախանում, Ադլերում, Նիժնեգորոդսկում, Լիպեցկում, Սվերդլովսկում եւ Վոլգոգրադում եւ այլն, գրանցվել են էնտերովիրուսով վարակման դեպքեր: Հիշեցնենք, որ վեջինս հանդիսանում է  մենինգիտի հարուցիչ: