Մերձմոսկվայի քննիչները պարզում են, թե թմրամոլ եւ շիզոֆրենիկ 32-ամյա Վիտալի Շայբախովիչն ինչու է հրաժարվում հիվանդանոց տեղափոխվելուց, ով կացնահարել է իր ծնողներին՝ 64-ամյա Գալինային եւ 72-ամյա Բրոնիսլավին:
Բրոնիսլավ Շայբախովիչը դեռեւս հունիսի 29-ին էր դիմել ոստիկանությունը՝ խնդրելով հանգստացնել իրենց կատաղած որդուն: Հուլիսի 2-ի առավոտյան նմանատիպ խնդրանքով նա դիմել է շրջանային հիվանդանոց, բայց այնտեղ հրաժարվել են հոսպիտալացնել հոգեկան հիվանդին՝ նշելով, թե ազատ ոստիկաններ չկան, որոնք պետք է ուղեկցեն բժիշկներին վտանգավոր հիվանդի մոտ:
Նույն օրը ժամը 17:55-ին շտապօգնությունը եկել է նրանց տուն ու արձանագրել հոգեկան հիվանդ Շայբախովի ծնողների մահը, որոնց կացնահարել էր որդին:
Երբ ոստիկանները բժիշկներից հետաքրքրվել են, թե ինչու առավոտյան չեն մեկնել այդ կանչով, վերջիններս պատասխանել են, թե ազատ մեքենա չեն ունեցել:

























