Հուլիսի 2-ին, ժամը 09.40-ին, 62-ամյա Սամվել Գասպարյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Մարտունի քաղաքի Պռոշյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել բետոնե պարսպին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:





























