Ավստրիական Լինց քաղաքից ոչ հեռու գտնվող նախկին Մաուտհաուզեն նացիստական ճամբարի պատերին հակասեմական եւ հակաթուրքական լոզունգներ են հայտնվել։ Մաուտհաուզենում նույնը պատահել էր նաեւ անցած տարի։ Այդ անգամ հաջողվել էր մաքրել ճամբարի պատերը, սակայն ոստիկանությունը հանցագործների հետքի վրա այդպես էլ չէր կարողացել դուրս գալ։

Վիրավորական նոր գրությունը հայտնվել է նույն տեղում։ Ընդ որում, տառերի չափերը եւ ներկի բաղադրությունը, աղբյուրի համաձայն, եւս համընկնում են, ինչը վկայում է, որ խոսքը նույն չարագործների մասին է։