Հուլիսի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 13-ը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացահայտվել է  գողության 10 դեպքից 7-ը, խարդախության՝ 4, յուրացման կամ վատնման՝ 1 եւ խողոպուտի 1 դեպքերն էլ բացահայտվել են։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 4 մարդ զոհվել է, 20-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: