Այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 10.49-ին տեղեկություն է ստացվել, որ տեղատարափ անձրեւների հետեւանքով ջրաբերուկներով երկկողմանի փակվել է Սյունիքի մարզի Մուծք-Շաղատ ավտոճանապարհը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը եւ «ՃՇՇ» ՍՊԸ-ն:





























