Վրաց-ադրբեջանական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է APA-ն, դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 16:00-ին, Բալաքենի շրջանի Իտիտալա գյուղի տարածքում:

Թյուլյու գյուղի բնակիչներ, եղբայրներ Վյուգար եւ Շահին Ղուրբանովները հրազենային վնասվածքներով տեղափոխվել են շրջանային հիվանդանոց: Թեեւ բժիշկների ջանքերին, Ղուրբանովի կյանքը չի հաջողվել փրկել: Ղուրբանովի վիճակը գնահատվում է որպես ծանր:

Հիվանդանոցից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել սահմանին. «Տուժածների մտերիմների փոխանցմամբ՝ եղբայրների վրա կրակել է մի վրացի»: Ոստիկանության Բալաքենի շրջանային բաժանմունքում հաստատել են այս տեղեկատվությունը: Ներկայումս պարզվում են միջադեպի հանգամանքները: