Հայաստանի առողջապահության նախարար  Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ այսօր` հուլիսի 3-ին, փղախտով տառապող Ա. Գ.-ին է հանձնվել նրա բուժման համար անհրաժեշտ վեց ամսվա դեղերի ողջ ծավալը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախարարի հանձնարարությամբ հիվանդին L.Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում անվճար տրամադրվել էր մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաեւ իրականացվել էին անհրաժեշտ հետազոտություններ։ Նախարարությունը ձեռք է բերել մասնագետների կազմած բուժման երկարաժամկետ սխեմայում նշված դեղամիջոցներն ու պարագաները։

Ա. Գ.-ն շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից մինչեւ այժմ ձեռնարկված միջոցառումների, աջակցության եւ հոգատարության համար: Նա նշեց, որ նախարարության կողմից հատկացված դեղերը զգալիորեն բարելավել են իր առողջական վիճակը եւ կշարունակի բուժումը:

Նշենք, որ Ա. Գ.-ն կշարունակի գտնվել նախարարության եւ նեղ մասնագետների մշտական ուշադրության եւ հսկողության ներքո։