Սանկտ Պետերբուրգում տղամարդու ձեռքում պայթել է պատահաբար վերցրած մի փաթեթ: Կտրվել է նրա ձեռքը:
Ժամը 15.20 –ին Նեւսկի պողոտայի №45 տան մոտ տղամարդը մի փաթեթ է վերցրել, որը պայթել է ձեռքում, հայտնում է fontankan-ն: Կտրվել է նրա ձեռքը, տուժածը նաեւ որովայնի վնասվածք է ստացել: Նա տեղափոխվել է հիվանդանոց:
ՌԴ-ի ՆԳՆ-ի Պետերբուրգի ԳՎ-ում հաստատել են այդ տեղեկությունը: Fontanka-ի զրուցակիցը նշել է, որ միջադեպի քննությունը ղեկավարության վերահսկողության տակ է: Այժմ դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը: Կատարվում է քննություն:

























