Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը որեւէ մեկնաբանության կարիք չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց  Ազգային ժողովի  փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով անցած շաբաթ կայացած խորհրդակցության ժամանակ նախագահի հայտարարությունը:

«Նախագահը պարզ, հստակ եւ պարզորոշ ասաց ամեն ինչ»,- ընդգծեց Շարմազանովը: Ինչ վերաբերում է հնարավոր զարգացումներին, ապա փոխխոսնակը նկատեց, որ կոռեկտ չէ կարծիք հայտնել մինչեւ ՀՀԿ նիստի անցկացումը:

Ւնչպես տեղեկացվել էր ավելի վաղ, Վերահսկիչ պալատի հաշվետվությունը եւ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գնահատականները մեծ արձագանք էին գտել հանրության շրջանում եւ արժանացել էին նախագահ Սերժ Սարգսյանի բավականին  կտրուկ գնահատականներին: