Փրկարարները հասել են Յակուտիայում Մի-8 ուղղաթիռի վթարի վայր: ԱԻՆ-ում հստակեցրել են, թե փրկարարները հայտնաբերել են վթարված ուղղաթիռը, երբ այն նկատել են օդից:
Ուղղաթիռի չորս ուղեւորների հաջողվել է փրկվել, այդ թվում՝ 12-ամյա մի երեխա: Կենդանի մնացածներից երեքին տեղափոխել են հիվանդանոց, մեկին օգնություն են ցուցաբերել տեղում:
Ավելի վաղ ուժային կառույցներից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, թե Մի-8 ուղղաթիռի անձնակազմն ու մի երեխա փրկվել են վթարից հետո: Ուղղաթիռում 28 մարդ է եղել, որոնցից 24-ը՝ մահացել են: Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են:

























