Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին եւ իշխանության մեջ գտնվող իսլամիստական շրջանակների ներկայացուցիչներին արգելել են լքել երկիրը, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով անվտանգության մարմինների ներկայացուցիչներին:

Կահիրեի օդանավակայանի աշխատակիցները հաստատել են գործակալությանը, որ իրենք հրահանգ են ստացել երկրից դուրս չթողնել նախագահին, «Մահմեդական եղբայրներ» կուսակցության ղեկավար Մոհամեդ բադիին եւ նրա տեղակալ Կայրաթ ալ-Շաթերին, հաղորդում է Life News.-ը:

Ավելի վաղ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել էր, թե Եգիպտոսում զինված հեղաշրջում է ընթանում: Եգիպտոսի ազգային հեռուստատեսությունը հայտնել էր, թե Մուրսիին տնային կալանքի են ենթարկել, սակայն վերջինիս ներկայացուցիչները հերքում են այդ լուրը:

Լրատվամիջոցներ. Եգիպտոսի նախագահին տնային կալանքի են ենթարկել

Հուլիսի 3-ի երեկոյան ավատրվել է Եգիպտոսի զինվորականների ներկայացրա վերջնաժամկետի ժամանակը: Մուրսին հրաժարվել է հեռանալ իշխանությունից եւ առաջարկել էր կոալիցիոն կառավարություն ստեղծել: