Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 3-ին կառավարության ընդունելությունների տանը կազմակերպել է ընդունելություն:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե ընդունելությունը կազմակերպվել է ի պատիվ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով երեւանյան համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցների:































