Ելնելով ստեղծված իրավիճակից՝ կարելի է ենթադրել, որ Եգիպտոսում իշխանափոխություն տեղի կունենա իշխանափոխություն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայ բարեգործական ընդհանուր միության Եգիպտոսի գրասենյակի ղեկավար Պերճ Թերզյանը՝ մեկնաբանելով երկրում սկսված բողոքի ակցիաները:

Թերզյանը նշել է, որ Եգիպտոսի խոշոր քաղաքների հրապարակներում միլիոնավոր մարդիկ են հավաքվել եւ պահանջում են նախագահի հրաժարականը: «Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները փորձում են ցրել նրանց, սակայն ոստիկանությունն ու դատական համակարգն անցել են ժողովրդի կողմը»,- ընդգծել է հայ համայնքի ներկայացուցիչը՝ հավելելով, որ չնայած Մուրսիի հավաստիացումներին, որ լեգիտիմ նախագահ է եւ հրաժարական չի տա, ժողովուրդը նրան լսելու որեւէ ցանկություն չունի: