Հուլիսի 3-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան - Գավառ ավտոճանապարհի 4 կմ-ում՝ Լճաշեն գյուղի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 18.25-ին հրշեջ - փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2101» մակնիշի 35 UD 817 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Գրիգորյան):





























