Հուլիսի 3-ին, ժամը 14.18-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի 110-րդ բնակարանի անօգնական բնակչին բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 14.30-ին հրշեջ-փրկարարները վատառողջ Լիպարիտ Կանդիլյանին (ծնվ.1933 թ.) պատգարակով տեղափոխել են բնակարան: