Տավուշի մարզի Իջեւան քաղաքի տուրիստական բազայի մոտակա անտառում ծառից կախված վիճակում հայտնաբերված Իջեւան քաղաքի բնակիչ, 62-ամյա Տիգրան Բլբուլյանը հունիսի 29-ից անհետ կորած է եղել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Իջեւանի բաժնից: Ոստիկանությունից նաեւ փոխանցեցին, որ նրա մարմնի վրա  արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն եղել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 3-ին, ժամը 18.14-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի տուրիստական բազայի մոտակա անտառում ծառից կախված հայտնաբերվել է Իջեւան քաղաքի բնակիչ Տիգրան Բլբուլյանի դին (ծնվ. 1951 թ: Ժամը 20.04-ին հրշեջ-փրկարարները իջեցրել էին Բլբուլյանի դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին: