Հուլիսի 3-ին, ժամը 21.24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նանսենի փողոցի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 21.48-ին հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ խոհանոցի հատակին հայտնաբերել են 77-ամյա Մարտիրոս Բունիաթյանի դին: