Մուհամեդ Մուրսին պաշտոնանկ է արվել Եգիպտոսի նախագահի պաշտոնից: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով եգիպտական MENA գործակալությունը:
Պաշտպանության նախարար Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հայտարարել է նախագահի արտահերթ ընտրությունների, նաեւ ժամանակավոր կառավարության ձեւավորման մասին: Եգիպտոսի ժամանակավոր ղեկավար է դարձել գերագույն սահմանադրական դատարանի նախագահը:
BBC-ի փոխանցմամբ, Թահրիր հրապարակում հավաքված Մուրսիի հակառակորդներն ուրախությամբ են ընդունել լուրը: Մուրսիի գտնվելու վայրն անհայտ է:





























