Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Եգիպտոսում կատարվող իրադարձությունները որակել է «քաղաքական իսլամիզմի» տապալում:
«Նրանք, ովքեր կրոնն օգտագործում են քաղաքական նպատակներում կամ մեկ խմբի շահերի համար, դատապարտված են տապալման աշխարհի ցանկացած կետում: Անհնար է բոլորին անընդհատ խաբել, հատկապես եգիպտացի ժողովրդին, որը հնագության քաղաքակրթւոյան եւ արաբական ազգի միասնության գաղափարի կրողն է: «Մահմեդական եղբայրների» կառավարման մեկ տարին լիովին բացահայտեց իրական իսլամին եւ ժողովրդական հեղափոխության իդեալին նրանց հավատարմության մասին հայտարարությունների ողջ սնանկությունը: Նրանց իշխանության փորձը ձախողված էր ի սկզբանե»,- ասել է Ասադը:
Հիշեցնենք, որ իր տապալումից քիչ առաջ Մուրսին խզել էր դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ եւ կոչ էր արել հանուն սիրիական ընդդիմության ոչ թռիչքային գոտի սահմանել Սիրիայում:





























