Եգիպտոսում տապալված նախագահ Մուրսիի կողմնակիցները ցույցի են դուրս եկել ի պաշտպանություն իրենց ընտրած նախագահի:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, արդեն արձանագրվել են նախագահի նստավայրը շրջապատած զինվորների հետ բախումներ: Որոշ փորձագետներ հնարավոր արյունահեղություն են կանխատեսում, իսկ Կահիրեում ԱՄՆ դեսպանատունը տարհանում է իր անձնակազմը:

Միեւնույն ժամանակ Եգիպտոսի նախագահի գտնվելու վայրն անհայտ է, բայց նրա Twitter-ը մշտապես թարմացվում է: Մեկ ժամ առաջ Մուրսին գրել է, թե «զինված ուժերի հայտարարությունն անընդունելի են բոլոր ազատ մարդկանց համար, որոնք պայքարել են Եգիպտոսի անկախության համար»: