«ՉԻ» տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքի էլեկտրացանցի նախկին պետ Խաչիկ Խաչատրյանը, որը հիմա ղեկավարում է Արտաշատի կադաստրը, մեծածավալ շինարարություն է սկսել եւ իր սեփական բանկն է կառուցում՝ փակելով «Հայորդաց տան» մուտքը։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. ««Նրան հովանավորում է բարձրաստիճան չինովնիկներից մեկը, որը Խաչատրյանի մոսկվաբնակ եղբոր մտերիմն է»,- «ՉԻ» հետ զրույցում նկատեցին արտաշատցիները։
Մենք փորձեցինք Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանից ճշտել, թե ինչ չափանիշներով է շինթույլտվություն տրվել, որն ի պատասխան ասաց. «Բոլոր չափանիշները պահպանված են, ես տեղյակ եմ։ Եթե ինչ-որ բան հետաքրքրում է, ես կասեմ, թող ճարտարապետը ներկայացնի...»։

Գաղտնիք չէ, որ եթե հարցը վերաբերում է թղթեր ներկայացնելուն, ապա մեր երկրում դժվար չէ դա անելը։
Իսկ ինչ վերաբերում է Կադաստրի պետ Խաչիկ Խաչատրյանին, ապա «ՉԻ» աղբյուրները վկայում են, որ Խաչատրյանի հնարավորություններն այնքան մեծ են, որ նրա համար ամենեւին խնդիր չէ ցանկացած տեղում բանկ կառուցելը։ Ասում են, որ վերջինս ցանկության դեպքում քաղաքապետի կաբինետում «կաբինետ» ունենալ...»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):