ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը պահանջել է «Եգիպտոսում վերականգնել քաղաքացիական կառավարումը` ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան»: Այս մասին ասված է կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Բան Կի-Մունը նորից հանգստության, բռնի գործողություններից զերծ մնալու, երկխոսության եւ զսպվածության կոչ է արել: «Հիմնարար իրավունքների, խոսքի եւ հավաքների ազատության պահպանումը կարեւոր դեր ունի», - ասված է հաղորդագրության մեջ, մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ Բան Կի-Մունի` իրավիճակին «ռազմական միջամտությունը» տվյալ դեպքում լրջորեն անհանգստացնում է:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի երեկոյան Եգիպտոսի ռազմական հրամանատարությունը պաշտոնանկ էր արել Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին եւ չեղյալ հայտարարել երկրի Սահմանադրությունը:
Ըստ վերջին տվյալների` Մուհամեդ Մուրսին գտնվում է կալանքի տակ:





























