Հուլիսի 3-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Մերսեդես C» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհի 26-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: