Ռուսաստանի Բելգորոդի երկրամասում երկու մարդ է զոհվել եւ մեկը վիրավորվել գնացքի եւ մարդատար ավտոմեքենայի բախման արդյունքում: Բախումը տեղի է ունեցել Պիոներսկայա կայարանի մոտ:

Դեպքի վայր ժամանած հրշեջներն ու փրկարարները կարողացել են ավտոմեքենայից դուրս բերել տուժածներին: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հիվանդանոցի ճանապարհին ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորներից մեկը մահացել են: