Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանել է, որ ռուսական իշխանությունները պետք է 64 հազար եվրո վճարեն՝ Չեչնիայի հանրապետության 3 բնակչուհիների հայցին համապատասխան:
Գրոզնիի 3 բնակչուհիները դիմել են Սթրասբուրգի դատարան՝ կապված 2000թ մայիսին իրենց բարեկամի առեւանգման հետ: Հայցվորները կարծում են, որ առեւանգողները ռուս զինվորներ են եղել: Նրանք ենթադրում են նաեւ, որ առեւանգվողը սպանվել է, իսկ իշխանությունները հրաժարվել են հետաքննել այս հանցագործությունը, գրում է NEWSru.com-ը:
ՄԻԵԴ-ը համարում է, որ ՌԴ իշխանությունները խախտել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 4 հոդվածներ: Դատարանը իշխանությունների գործողությունները անօրինաչափ է համարել եւ սահմանել է հայցորդներին վճարել վերոհիշյալ գումարը՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

























