Հուլիսի 7-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տօնը` Վարդավառը, որը նաեւ Հովհանավանքի (Արագածոտնի թեմ) ուխտի օրն է:
Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանից դուրս կբերվի եւ Հովհանավանք կտարվի Սբ Հովհաննես Մկրտչի մասունքը: Պատարագի սրբազան արարողության ընթացքում հավատացյալները հնարավորություն կունենան համբուրելու սրբազան մասունքը եւ ստանալու սրբի օրհնությունը:





























