Բանտարկյալների շրջանում անդամախեղումը, այսինքն՝ սեփական առողջության կանխամտածված վնաս հասցնելը, կապված է դատարանի որոշման դեմ բողոքելու հետ: Այս մասին հուլիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ ինքը պարբերաբար հանդիպում է նման քայլի գնացած բանտարկյալների հետ. «Հավաստիացնում եմ, որ այդ դեպքերում բանտերի վարչակազմն այդ հարցում ամենաքիչ դերն է խաղում: Ամբողջ խնդիրը դատական համակարգի անկատարությունն է: Հենց դրանից են բողոքում բանտարկյալները»,- նկատել է օմբուդսմենը:
Հիշեցնենք, որ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը պարբերաբար քննադատում է դատաիրավական համակարգը:





























