PKK-ի զինյալները պատասխան գործողություններ են իրականացրել Դիարբեքիրի Հանիի շրջանում գտնվող զորամասի դեմ։ Այս մասին հայտնում է քրդական ANF-ը։
PKK-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ զորամասի դեմ զինված գործողությունն իրականացվել է ի պատասխան օրեր առաջ Լիջեում զինվորականների կողմից ժողովրդի դեմ բացված կրակի, որի ժամանակ սպանվել էր մեկ մարդ։
PKK-ն պնդել է, թե գործողության ժամանակ սպանվել է մեկ թուրք զինվորական։
Իր հերթին Դիարբեքիրի նահանգապետ Մուսթաֆա Ջահիթ Քըրաչը հայտնել է, թե PKK-ի տարածած հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։




























