Եգիպտոսի դատախազությունը հուլիսի 4-ին երկրորդ անգամ  է  Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի՝ երկրից բացակայելու վերաբերյալ արգելք սահմանել: Այս մասին «Ալ Մասրի Ալ Յաում» լրատվական կայքին հայտնել է  դատաքննիչ Սարվատ Համադը:

Ըստ նրա՝  ներկայումս քննություն է տարվում պետության նախկին ղեկավարի եւ իսլամիստ 15 առաջնորդների, այդ թվում նաեւ՝ «Մահմեդական եղբայրների» ղեկավարության նկատմամբ՝ արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով: Նրանց բոլորին արգելվել է լքել երկիրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:  

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի երեկոյան Եգիպտոսի բանակը պաշտոնանկ էր արել իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին եւ սկսել նրա կողմնակիցների ձերբակալությունները: Ձերբակալվել էին «Մահմեդական եղբայրներ» շարժման քաղաքական թեւի՝ Ազատության եւ արդարության կուսակցության ղեկավար Սաադ ալ Քաթաթնին եւշարժման հոգեւոր խորհրդականի տեղակալ Ռաշադ Բայումին:  Նրանք արդեն Կահիրեի մոտ գտնվող բանտում են: