Վրաստանի ՊՆ ռազմական ոստիկանության բաժանմունքի նախկին պետին հեռակ կարգով նոր մեղադրանք են ներկայացրել՝ պետական միջոցների յուրացում ու վատնում: Այս մասին հաղորդել է Վրաստանի գլխավոր դատախազությունը: Որպես կանաքի միջոց ընտրվել է նախնական կալանք եւ նա հետախուզման մեջ է:

Հետաքննությունը պարզել է, որ Մեղիս Կարդավան 2012թ փետրվարի 1-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում յուրացրել է ՊՆ-ին պատկանող 496 273 լարի: 2012թ փետրվարի 21-ից հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում նա աստիճանաբար ծախսել է 188 հազար լարի, գրում է «Նովոստի-Գրուզիան»:

Կարդավան արդեն երկրորդ անգամ է պատասխանատվության ենթարկվում: Ավելի վաղ նա մեղադրվել է «կտտանքներին հանցակից լինելու», «կտտանքների ենթարկելու» եւ «սեռական բնույթի բռնի գործողությունների հանցակից լինելու» հոդվածներով:

Վրաստանի ռազմական ոստիկանության նախկին պետին հետախուզում են հայտարարել

Բացի այդ, Կարդավան մեղադրվում է սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներից գործակալական ցանց նախապատրաստելու եւ նրանց մասնակցությամբ հանրային հայտնի մարդկանց մասնավոր կյանքից հրապարակումներ կատարելու մեջ: