Կովկասի մահմեդականների վարչության եւ Շամախիի աստղադիտարանի միջեւ Ռամադանի մեկնարկի հետ կապված տարընթերցում է առաջացել, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Աստաղագիտական հաշվարկներով` Ռամադանն սկսվելու է հուլիսի 9-ին, սակայն պարզվել է, որ Ադրբեջանում Ռամադանի մեկնարկի մասին հայտարարելու իրավունքը պատկանում է  միայն Կովկասի մահմեդականների վարչությանը, որը անհամաձայնություն է հայտնել գիտնականների հայտարարած ժամկետի հետ կապված:

Վարչության ներկայացուցիչ Հաջի Միրազիա Սեիդզադեի կարծիքով` հարցը  Շամախիի աստղադիտարանին  չի վերաբերում: «Նրանք անգամ չգիտեն ինչ է օրուջը, այդ երբվանից է աստղադիտարանն սկսել զբաղվել կրոնական հարցերով»,-ասել է վարչության ներկայացուցիչը` հայտարարելով, որ Ռամադանն սկսվելու է հուլիսի 10 –ին: «Մենք շարիաթի օրենքներին հետեւող մարդիկ ենք,  իսկ օրացույցն ու հաշվարկներն այլ բան են»,-հայտարարել է նա:

Ստացվում է,  որ հերթական անգամ աշխարհում ամեն ինչ այլ է, Ադրբեջանում`այլ: Եւ անգամ Լուսինը, որի փուլերով էլ որոշվում է Ռամադանը, այլ կերպ է լուսավորում Ադրբեջանում: